▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փրկություն դժոխային այգուց. բրիտանական Daily Mail-ը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցի արջերի մասին

Բրիտանական Daily Mail լրատվամիջոցն անդրադարձել է Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից արջերի ազատ արձակման պատմությանն ու նրանց պահելու պայմաններին:

 

 

 

 

 

 

 

 

«Փրկություն հայկական դժոխային կենդանաբանական այգուց». այսպես է որակել պարբերականը արջերի ազատ արձակման պատմությունը: Լրատվամիջոցը ներկայացրել է նաև համապատասխան տեսանյութ տեսանյութը՝ նշելով, որ դա այն պահն է, երբ կենդանիներին տարիների ընթացքում առաջին անգամ ազատ են արձակում վանդակից:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կենդանիների փրկության միջազգային բարեգործական կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես են աշխատակիցներն ազատում փոքրիկ վանդակներում պահվող կենդանիներին: Ըստ աշխատակիցների, առաջին արջը պետք է լիներ 5-6 տարեկան, սակայն, պարզվում է, որ կենդանին ավելի մեծ է, պարզապես փոքր է երեւում:

 

 

 

 

 

 

 

«Կենդանու վատ սնվելն է թերեւս պատճառը, որ փոքր է երեւում»,- գրում է բրիտանական պարբերականը:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվել են 5 գորշ արջ, 1 վագր, 8 քարայծ, 1 եղնիկ, 2 սիրամարգ և այլ հավազգիներ։

Կարդացեք նաև` Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտուց կենդանիներին տեղափոխում են. վագրը հյուծված է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին