▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտուց կենդանիներին տեղափոխում են. վագրը հյուծված է

 

 

FWPC (Վայրի բնության արժեքների պահպանում) հիմնադրամի աշխատակիցները և Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն` Ռուբեն Խաչատրյանը, այցելել են ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ամառանոց, որպեսզի այնտեղ գտնվող վագրին տեղափոխեն Երեւանի կենդանաբանական այգի:  

Կենդանաբանական այգու տնօրենի ստացած առաջին տպավորությամբ՝ վագրը շատ հյուծված է երեւում: Կենդանիներին կերակրողը Armtimes.com--ի հետ զրույցում նշել է, որ վագրին բացառապես միս են կերակրել, օրական 2 անգամ՝ 4 կիլոգրամ: Նրա խոսքով՝ կենդանիներին պահածո չեն տալիս, բայց արջը խտացրած կաթ ուտում է: Այս պահին վագրին են տանում, քանի որ ամենավատ վիճակում նա է գտնվում: Առայժմ կենդանին կմնա Երեւանի կենդանաբանական այգում:

 

 

 

 

 

Տեղափոխվում են նաեւ Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի հանգստյան գոտու բնակատեղիում բնակվող քարայծերը, այծերն ու եղնիկը:

 

 

 

 

 

 

 

Նրանց հսկում էին տասնյակ ցեղական շներ, որոնք, սակայն, եւս փակված էին հսկա վանդակներում:

Տեսանյութը՝ FWPC (Վայրի բնության արժեքների պահպանում) հիմնադրամի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր, Գեներալ  Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար:

 Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։ 

 

Նշենք նաև, որ այսօր Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է գեներալի պաշտպանությունից:

Կարդացեք նաև` Մանվել Գրիգորյանը նամակ է գրել Արա Բաբլոյանին` կոչ անելով համաձայնություն տալ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու

Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերվել է նաև 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո. Նոր մանրամասներ են հայտնի

ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին

Ներիր մեզ, իմ քաջ զինվոր... Նիկոլ Փաշինյան

ՀՀ գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել

Աշակերտուհին չէր կարող ենթադրել, որ քաջ զինվորին գրած իր այս նամակը հասնելու է «քաջ գեներալին»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին