▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կներես, որ ուշ պատասխանեցի. զինվորներն արձագանքել են Նատալիի` Մանվել Գրիգորյանի պահեստում հայտնաբերված նամակին

Փոքրիկ Նատալիի՝ սահմանը հսկող հայ զինվորին ուղղված նամակը, որը բազմաթիվ սրտեր էր հուզել, բայց զինվորին այդպես էլ չէր հասել ու ինչ-ինչ պայմաններում մնացել էր Մանվել Գրիգորյանի պահեստում, վերջապես տեղ է հասել ու արդեն պատասխան  է ստացել.

 

 

 

 

 

 

 

 

 

«Բարև, իմ սիրելի, իմ փոքրիկ քույրիկ՝ Նատալի: Հուսով եմ, որ դու լավ ես, ու ժպտում ես քո անուշ, մանկական ժպիտով: Կներես, որ քո սրտի թրթիռով գրված նամակին ստիպված եղա այսքան ուշ պատասխանել: Ուղղակի, քո նամակը շատ երկար ճանապարհ անցավ, փաստորեն: Հուսով եմ, ինձ կներես, չէ՞ որ ես անչափ ուրախացա, երբ կարդացի քո նամակը: Շատ շնորհակալ եմ քեզ այս նամակի համար, շնորհակալ եմ լավ խոսքերի ու վստահության համար, իմ լավ քույրիկ: Ես ու իմ ընկերները անչափ հպարտ ենք, որ ծառայելով մեր հայրենիքին, պաշտպանում ենք նաև քեզ ու քո ընկերներին: Հրա՛շք փոքրիկներ, չէ՞ որ, դուք եք մեր ապագան ու հայրենիքի ապագա պաշտպանը»,- այս տողերով է սկսվում զինվորի նամակը:

Նատալիի մայրիկը նշել է, որ նամակը գրել են զորամասում ծառայություն իրականացնող զինվորները:



 

 

 

 

 

 

 

Նատալիի տողերը, կարծես թե, վերածվեցին մի հավաքական նամակի, որն արտահայտում էր ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բոլոր երեխաների հույզերն ու ապրումները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Մանվել Գրիգորյանի առանձնատներում արված խուզարկության ժամանակ հայտնաբերված Նատալի անունով աղջնակի նամակը և գրել է. «Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր եւ իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։Դուխո'վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր։ Դուխով...»:

Կարդացեք նաև` 3 օր խոտով են սնվել. զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը ԱԱԾ տեսանյութը արցունքն աչքներին է դիտել

Ներիր մեզ, իմ քաջ զինվոր... Նիկոլ Փաշինյան

Աշակերտուհին չէր կարող ենթադրել, որ քաջ զինվորին գրած իր այս նամակը հասնելու է «քաջ գեներալին»

Գրիգորյանի Արցախի առանձնատանը հայտնաբերվել են «Զինվորի բաժին» գրությամբ պահածոներ, ծխախոտ, հագուստ ու փամփուշտներ

Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, որտեղ Մանվել Գրիգորյանն է եղել. մեկի հայրը կաթվածից մահացել է

ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին