Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ Սայաթ-Նովա փողոցից բերման է ենթարկվել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը:
Սակայն տարածվող կադրերում միայն երևում է , թե ինչպես է ԱԱԾ-ն ստուգում նրան: Ինքը՝ Սաշիկ Սարգսյանը, ըստ տեղեկությունների, չի հաստատում այս լուրը, իսկ ԱԱԾ-ն այս առիթով շուտով հանդես է գալու հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն և Քննչական Կոմիտեն վերջին օրերին ստուգումներ է իրականացրել Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերություններում: