▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մահացել է Նադեժդա Սարգսյանը. բոլոր Սարգսյանները պիտի հեռանան». «ՔՊ» կուսակցության անդամի գրառումը՝ զայրույթի պատճառ

 

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ երեկ Նաիրի բժշկական կենտրոնում երկարատև հիվանդությունից հետո մահացել է սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջինիս մահվան լուրը հայտնի դառնալուց հետո համացանցը ողողվեց ցավակացական գրառումներով և սիրված երգչուհու մասին հուշերով:

Դրանով հանդերձ, սակայն, ֆեյսբուքահայության զայրույթի պատճառ դարձավ Նադեժդա Սարգսյանի մահվան վերաբերյալ գրառումներից մեկը, որի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վազգեն Մանուկյանն էր: 

Ստորև ներկայացնում ենք նրա գրառումը.

«Մահացել է Նադեժդա Սարգսյանը: Մի Սարգսյան էլ հեռացավ ու բոլոր Սարգսյանները պիտի հեռանան»:


Այս գրառումը, թերևս, պատճառ դարձավ, որ վերջինս համացանցի օգտատերերի շրջանում դառնա իսկական «ազգի դավաճան», ինչի մասին վկայեցին բացասական և անձնավորված այն բոլոր գրառումները, որոնք վերաբերում էին հենց Վազգենին և նրա գրառմանը:

«Ամաչում եմ, որ իմ ժողովրդի մեջ էսպիսի մարդիկ կան»…

«Էս անմեղսունակ, անծագում միաբջիջին փոխանցեք, որ ինքն ու իր նման աղբը Հայաստանի դժբախտությունն է, միշտ եղել է ու միշտ էլ կլինի»…

«Ճիճու, զիբիլ, վիժվածք»…

«Որ սա անմեղսունակ ա, դա փաստ ա, բայց սրա գրածը հավանողներին ու սրտիկողներին ոնց հասկանանք»…


Սրանք այն բացասական մեկնաբանությունների մի մասն են ընդամենը, որոնք հայտնվեցին համացանցում:

Ավելացնենք նաև, որ առաջացած բացասական ալիքից հետո Վազգեն Մանուկյանը հեռացրեց իր կողմից արված գրառումը և այն փոխարինեց հետևյալ գրառմամբ.

«Սիրելի ընկերներ, հարգելի լրագրողներ, շատ շնորհակալ եմ, որ այդքան ուշադիր հետևում եք իմ էջին, խնդրում եմ իմ գրառումները կամ հումորները մի խառնեք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Ինչ վերաբերում է նախորդ գրառմանը, դա ուղղակի սև «հումոր էր»: Նադեժդային չեմ սիրում ու հարգում, իսկ Սարգսյաններից շատ մարդիկ կան իմ ընկերներս են ու հարազատները: Բարի գիշեր»:

Նշենք, որ տվյալ գրառումից անմիջապես հետո Վազգեն Մանուկյանը ժամանակավորապես փակեց ֆեյսբուքյան իր էջը:

 

Նյութին կից՝ կարող եք դիտել նաև Asekose.am«CV» հաղորդումը՝ Նադեժդա Սարգսյանի մասնակցությամբ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին