▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր Աթոռում լրատվամիջոցներին է ներկայացվել Սուրբ Գեղարդը՝ անխաթար և անվնաս

Արդեն տեղեկացրել ենք, որ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հայտարարում եմ, որ լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են։ Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և մեր ժողովուրդը կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս»։

 

Ավելի ուշ, Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ներկայացրել է աստվածամուխ  գեղարդը: 

 

Հիշեցնենք, որ  Սուրբ գեղարդը համաքրիստոնեական սրբություն է, որն առաջին դարից պահվում է Հայ առաքելական եկեղեցում. Գեղարդը Հայաստան աշխարհ է բերել սուրբ Թադեոսը, որը Բարդուղիմեոս առաքյալի հետ միասին հանդիսանում է հայոց եկեղեցու հիմնադիրը: Առաջին դարից գեղարդը պահվել է Արեւմտյան Հայաստանում՝ Վասպուրական աշխարհի Արտազ գավառում, որտեղ առաքյալը նահատակվել է: Դրանից հետո 12-դարից պահվել է Այրիվանքում՝ ներկայիս Գեղարդավանքում: 13-րդ տարում պատրաստվել է գեղարդի նոր արծաթե մասնատուփը: Այդ մասին վկայում են Մեծ Հայքի եւ Կիլիկյան Հայաստան ուխտի եկած մատենագիրները: Երբեւէ որեւէ եկեղեցի կասկած չի ունեցել, որ աստվածամուխ գեղարդը պահվում է հայոց եկեղեցում:

Կարդացեք նաև՝

Վաղը դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին