▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդի վաճառվելու կամ վնասվելու մասին լուրերը կեղծ են

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հայտարարում եմ, որ լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են։

Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և մեր ժողովուրդը կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել էր, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ներխուժել են Դիվանատան շենք:

«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորղորներին դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»,- գրել էր նա:

Ավելի ուշ Վահրամ քահանա Մելիքյանը գրառմանն ավելացրել էր նաև, որ նախաձեռնության անդամները փորձել են բռնություն գործադրել։

 

Կարդացեք նաև` Հաջորդը քեզ ենք թրաշելու…Հայտնի նախաձեռնության դիմագիծը

Ներխուժեցին Մայր Աթոռի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, պահանջներով ու սադրիչ գործողություններով

«Կտամ ուշքդ կգնա...». Կաթողիկոսի դեմ բողոքողները` քաղաքացուն

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին