▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տասից ավել միջազգային ճանաչում ունեցող սոմելիեներ կհամտեսեն հայկական կոնյակն ու գինիները Մոնակոյում

 

Այս տարի` սեպտեմբերի 3-ին,  «ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO»  ծրագրի շրջանակում Մոնակոյում  առաջին անգամ կներկայացվի հայկական կոնյակն ու գինին, որին բացի հատուկ հրավիրված հյուրերից ներկա կլինեն 10-ից ավել միջազգային ճանաչում ունեցող սոմելիեներ, ինչպես նաև տարբեր տարածաշրջաններից հատուկ այս միջոցառման համար կժամանեն Նիս Կոտ դ'Ազուր Պրովանսի, Մարսելի, Մոնակոյի և այլ սոմելիեների միության նախագահներ:

Սա, թերևս, առաջին անգամ է, որ Մոնակոյում ներկայացվելու է հայկական կոնյակն ու գինին ոչ միայն տարածաշրջանի հյուրերին, այլ նաև հատուկ ուշադրության է արժանանալու սոմելիեների, տարածաշրջանի գինեգործների, հյուրանոցների և ռեստորանների ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև ոգելից խմիչքների վաճառքով զբաղվող ընկերությունների, որոնց թվում կլինի Նիս Կոտ դ'Ազուր Պրովանսի սոմելիեների միության հայազգի սոմելիե Վարդուհի Թովմասյանը, ով հանդիսանում է նաև հայկական գինիների մատակարարը Ֆրանսիայում: 

Այստեղ ուրախությամբ պետք է նշել այն փաստը, որ այս համտեսին ներկա կգտնվեն Guilheme Boyer –ը  և  Thierry Billard-ը ում պատկանում են Ֆրանսիայի լավագույն գինիների բացառիկ վաճառքի  90%-ը:   

Միջոցառման նպատակը հայկական կոնյակի և գինու հանդեպ ճանաչողություն  բարձրացնելը, գործարար կապեր ստեղծելը,  փորձի փոխանակում կազմակերպելը, և ամենակարևորը՝   այդ տարածաշրջանում ներկայացված լինելն է:

Ուրախությամբ կարելի է նշել, որ մենք  ունենք  այդ որակի կոնյակ ու գինի և վսահ լինել, որ այն կբավարարի ամենախստապահանջ սոմելիեների քիմքին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Միջոցառման հատուկ հյուրը կլինեն աշխարհի լավագույն սոմելիե ճանաչված ֆրանսիաբնակ Արմանդ Մելքոնյանը  և այժմ Ֆրանսիայում արագ զարգացող և մեծ ճանաչում ձեռք բերող «Միշելինի 3 աստղ»   ռեստորանի  ֆրանսիահայ սոմելիե Հակոբ Եսայանը, ով իր կողմից կկազմակերպի նաև master class:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հյուրերի ցանկը

 Guilheme Boyer

Thierry Billard Chef sommelier Relais Des Moines ( 1 étoiles )

Chef sommelier restaurants Alain ducasse à la Celle en Provence

Chef sommelier Table de Creissier suisse ( 3 toiles )

Chef sommelier- Joël Robuchon

Meilleur Ouvrier de France -Christian Pechoutre

 Meilleur sommelier de France- Gaëtan Bouvier

President of Association of Sommeliers of Marseille

 President of Association of Sommeliers of Savoie

President of Association of Sommeliers of Monaco

Mr. A. Hedayat President of Association of Sommeliers of Nice Cote d’Azur Provence 

Հիշեցնենք, որ 2018թ.-ի սեպտեմբերի 2-ին և 3-ին Մոնակոյում Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ առաջին անգամ տեղի են ունենալու Հայաստանի օրերը: Այս մասին Asekose.am-ին ասել էր Վրույր Փենեսյանը՝ նշելով, որ այդ օրերի ընթացքում  մասշտաբային միջոցառումներ են նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Ինչպես Վրույր Փենեսյանին հաջողվեց Մոնակոյի արքեպիսկոպոսին հայկական գորգ-խաչքար նվիրել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին