▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանի` հետախուզման մեջ գտնվող որդու թիկնապահը ժամանել է Երևան և ներկայացել ԱԱԾ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին՝ ժամը 18.30-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թ. ծնված Արտեմ Պ.-ն, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:

 

 

 

 

 

 

 

 

 

Արտեմ Պ.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ  Արտեմ Պետրոսյանը Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի թիկնապահն է, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք նաև, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները:

Նշենք նաև, որ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար երեկ կալանավորվել է Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին` Հայկ Սարգսյանը:

Կարդացեք նաև` Զենք, թմրանյութ և թանկարժեք նկարներ. Նարեկ Սարգսյանը հետախուզվում է. նոր տեսանյութ

Կարդացեք նաև` Ու՞մ էր Սաշիկ Սարգսյանի որդին նվիրել թանկարժեք ավտոմեքենան

Օրվա կադրը. Սաշիկ Սարգսյանի տան վերելակը որդու՝ Նարեկ Սարգսյանի անունով է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին