▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանի որդու դեմ հաղորդում տված տուժողը նրա վստահված անձն էր՝ հայտնի Կյաժը

armtimes.com-ը գրում է. Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի դեմ 11 տարի անց հաղորդում ներկայացրած անձը Դավիթ Սիմոնյանն է Կյաժ եւ Ճլե մականուններով հայտնի:

Դավիթ Սիմոնյանը տարիներ շարունակ մոտ հարաբերություններ է ունեցել Սաշիկ Սրագսյանի եւ նրա ընտանիքի հետ,  եւ ընտրություններին հնարավոր բոլոր միջոցներով՝ անգամ ընտրախախտումներ կատարելով, լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, աջակցել է Սարգսյաններին: Սիմոնյանի անունը հայտնի էր դեռեւս 2009 թ-ից. ՀԱԿ ակտիվիստների վրա հարձակում գործելու համար նա դատապարտվել էր տուգանքի: Նա նաեւ բազմաթիվ անգամ ընտրությունների ժամանակ խոչընդոտել է լրագրողների աշխատանքը:

 

 

 

 

 

 

 

Կայքի տեղեկություններով, Դավիթ Սիմոնյանն արդեն մեկ տարի է կալանավորված է, նախնական տեղեկություններով՝ թմրանյութի գործով:

 Վերջին շրջանում, սակայն, Սիմոնյանի ու Սարգսյանների ջրերը նույն առվով չեն հոսել եւ վերջինս որոշել է իր հետ տեղի ունեցած գործով նոր հաղորդում տալ:

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ մասնավորապես նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից, նոր երեւան եկած հանգամանքներով պայմանավորված, վերացվել է դեռեւս 2007թ. կայացված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթը կարճելու որոշումը: Արդյունքում կիրականացվի նոր նախաքննություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված վարույթի շրջանակում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Image result for սերժ սաշիկ սարգսյաններ

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանն ազատ է արձակվել

Սաշիկ Սարգսյանի որդին 2007-ին թմրանյութի ազդեցության տակ քաղաքացու է կրակել. դատախազությունը վերաբացում է քրգործը

ԱԱԾ գործողությունը կապված է ոչ թե Ալեքսանդր Սարգսյանի, այլ Նարեկի հետ. նա լքել է երկիրը

«Վեշերս ա դուրս գնալու, մայկա, տրուսիկ». Սաշիկ Սարգսյանի որդին՝ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվածի մասին

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին