▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմը չի ավարտվում, անգամ, երբ խաղաղությունն է գալիս. հայտնի բլոգերի նոր տեսանյութը՝ հայաստանյան դաշտերում մնացած ականների մասին

 

Հայաստան այցելած հայտնի բլոգեր Nas Daily-ն, ով օրերս ներկայացրել էր «Անվճար ջրի երկիր Հայաստան» տեսանյութը՝ հայկական ցայտաղբյուրների և «Ինչպես է Հայաստանը կրթում երեխաներին» խորագրով շախմատի և հայտնի անվաչմշկորդ Լևոնի տեսանյութերը, հրապարակել է իր նոր տեսանյութը՝ հայաստանյան դաշտերում մնացած ականների մասին:

«Ես հիմա կրում եմ հատուկ սաղավարտ, քանի որ այս դաշտը լի է չպայթած ականներով: Հայաստանում շատ կան այսպիսի ականներ, որոնք մնացել են 25 տարի առաջվա պատերազմից հետո: Քանի դեռ գտնում ենք ականներ և հանդիպում դրանցից վնասված մարդկանց, ես համոզվում եմ՝ պատերազմը չի ավարտվում, անգամ, երբ խաղաղությունն է գալիս»,- տեսանյութում ասում է բլոգերը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ շախմատի մասին պատմող տեսանյութում նկարահանվել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ում մասին բլոգերն իր «Instagram»-ում գրել է հետևյալը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Շատ քաղաքական գործիչներ խոսում են միայն քաղաքականության մասին: Բայց Հայաստանի նախագահն ուղղակի ապշեցնում է. նա որոշեց, որ ավելի լավ է կատակել 20 տարվա հնության կոնյակով բաժակի շուրջ: Անհավանական է: Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար, պարոն Նախագահ»:

Նշենք նաև, որ 7 մլն-ից ավելի հետևորդ ունեցող Nas Daily-ն Հայաստանում անցկացնելու է 7-10 օր և նկարահանելու է տեսանյութեր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին