▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին իր տանը կհյուրընկալի դերասան Հովհաննես Ազոյանը

«Քայլ դեպի տուն» ծրագրի անդամներից մեկին՝ Հայաստան ժամանող երեխային կամ երիտաարդին կհյուրընկալի դերասան Հովհաննես Ազոյանը: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի նախարարության աշխատակից Դավիթ Զախարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից, որում դերասանը նշում է.

 

 

 

 

 

 

 

 

«Կարծում եմ՝ շատ լավ նախաձեռնություն է՝ սփյուռքահայ երեխաներին ծանոթացնելու Հայաստանի, նրա մշակույթի, առօրյայի հետ: Ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը՝ 10 օր անցկացնելու այդպիսի մի երեխայի հետ, հյուրընկալել նրան իմ տանը, ցույց տալ նրան Երևանը, պատմամշակութային վայրերը: 18:00-ից կլինեմ նրա «գայդը», և կփորձեմ նրան ներկայացնել Երևանի բոլոր գույները, ցույց տալ, թե ինչ է կատարվում Երևանում երեկոյան: Կոչ եմ անում՝ մյուսներն էլ հետևեն իմ օրինակին և կատարեն այդ բարի գործը, որը, կարծում եմ՝ նաև հետաքրքիր է»:

Տեսանյութը՝ Դավիթ Զախարյանի ֆեյսբուքյան էջից

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ծրագրի անդամներից մեկին էլ ընդունելու է ՀՀ վարչապեետի ընտանիքը, իսկ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հորդորել էր բաց պահել հյուրընկալ դռները, քանի որ այս տարի, ըստ սփյուռքի նախարարի՝ աննախադեպ թվով մասնակիցներ կան, ու կա հյուրընկալ ընտանիքների կարիք:

Կարդացեք նաև՝ Հուսանք՝ կարող ենք նրան լավ ժամանակ պարգևել. «Քայլ դեպի տուն»-ի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին