ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում խոսում է այն մասին, որ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը:
«Ինչպես գիտեք, Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 10-ից 24-ը Հայաստանում անցկացվելու է «Քայլ դեպի տուն» ծրագիրը: Առաջին հատվածը՝ օգոստոսի 10-ից 20-ն անցկացնելու են հյուրընկալ ընտանիքներում; Եվ քանի որ այս տարի բացառիկ թվով սփյուռքահայ պատանիների և երեխաների ենք ընդունելու միաժամանակ՝շուրջ 500, բնականաբար, մենք հյուրընկալ ընտանիքներ գտնելու խնդիր ունենք: Այս պահի դրությամբ մենք խնդիր ունենք շուրջ 200 հյուրընկալ ընտանիքներ գտնելու և առավել քան վստահ եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք հարցը լուծել»:
Իր հերթին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նշում է.
«Մենք սիրով պատրաստվում ենք հյուրընկալել այդ երեխաներից մեկին: Հուսանք, որ կարող ենք իրեն լավ ժամանակ պարգևել, կարող ենք ժամանակ գտնել՝ իր հետ անցկացնելու, եթե ոչ վարչապետը և ես, ապա մեր երեխաները՝ սիրով կհյուրընկալեն 10 օր շարունակ:
Մենք իսկապես ցանկություն ունենք հիանալի զգացողություններ և հիշողություններ պարգևելու մեր հյուրին՝ Սփյուռքից ժամանած մեր հայրենակցին: Կոչ եմ անում Երևանում և մարզերում գտնվող մեր հայրենակիցներին դռները բաց պահել Սփյուռքից ժամանող մեր երեխաների համար»:
Տեսանյութը՝ Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից
Կարդացեք նաև՝ Վարչապետը կառավարական առանձնատուն գնալուց հետո իր բնակարանը տրամադրել է անապահով ընտանիքի
Մեր կյանքում հեշտ օրեր չենք ունեցել․ Աննա Հակոբյան
Եկեք համատեղենք մեր քայլերը և նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը. Աննա Հակոբյանի ուղերձը