▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին

ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին զարգացումներին:

 

 

 

 

 

 

 

 

 

Լրագրողները այն դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Փաշինյանը նշեց.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես կարծում եմ, որ  ճիշտ չէ այս թեմայով որևէ մեկնաբանություն անեմ, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտվել որպես միջամտություն, ազդեցություն գործի վրա: Ես կարծում եմ, որ դուք բոլորդ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի  ունի այդ հարցի պատասխանը»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել. նա 2 ամսով կալանավորված է: Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին