ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարյուր օրվա ամենահիշարժան ձեռքբերումներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է համարում:
Նա հիշեցրեց, որ խոստացել էր, որ բացահայտելու են ՀՀ «թալանչիներին» և հերթով անում են դա:
«Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորագույն խնդիրները ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզանից գողացված գումարերը լումա առ լումա վերադարձնելը: Այսօր արդեն տասնյակ միլիոն գողացված դոլարներ վերադարձվել և վերադարձվում են պետությանը, սակայն իրավապահ մարմինները աշխատում են խստագույն ծանրաբեռնվածությամբ: Տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հարց են առաջացնում, թե դատական համակարգը ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև բարոյապես ի վիճակի է իրականացնել կոռուցպիայի դեմ պայքար»,-ասաց նա:
Վարչապետը նկատեց, որ տեսակետներ են հնչում, որ դատավորների զգալի մասը սպասարկել է երկար տարիներ կոռուպցիոն համակարգին, բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, և այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է շատ խորը մնալ, սա չափազանց նուրբ թեմա է, և չպետք է տրվեն դատական իշխանության գործերին միջամտելու գայթակղությանը:
Նա վստահեցրեց, որ առաջին իսկ օրից դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից հրաժարվել է, սակայն դա չի նշանակում, որ նախորդ իշխանությունից պետք է հրահանանգեր լինեն: «Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»,-ասաց նա:
Վերջինս չափազանց կարևոր համարեց, որ դատական համակարգի այսօրվա վիճակը արձանագրելով լուրջ քննարկում ունենան, և որոշում կայացնեն, թե արդյոք պետք է անցումային արդարադատության մարմիններ ստեղծեն:
«Դրանք մեզ կարող են անհրաժեշտ լինել, ոչ միայն այն պատճառով որ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդավարական հեղափոխությանը, այլ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ»,-ասաց նա և օրինակ բերեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր ընդամենը մեկ հաշվեհամարում հայտնաբերվել է 30 միլիոն դոլար: «Մեկը կար, որ ասում էր՝ չեն հարցնելու այդ տասը տոկոսները, հարցնելու ենք, և մենք էլ պատասխանելու ենք, և դուք էլ լինելու եք պատասխան տվողը չկասկածեք»,-ասաց նա:
Կարդացեք նաև՝ Մեր խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ՝ գողացված գումարները լումա առ լումա վերադարձնելը. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ. Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկար
Այդ պաշտոնյայի հարազատ եղբոր ընդամենը 1 բանկային հաշվում 30 միլիոն դոլար կա. Նիկոլ Փաշինյան
Մայիս ամսին Հայաստան է ժամանել 29 հազարով ավելի մարդ, քան մեկնածները. Փաշինյանն՝ արտագաղթի մասին