Հանրապետության հրապարակի հանրահավաքի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ առաջին իսկ օրից դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից հրաժարվել է, սակայն դա չի նշանակում, որ նախորդ իշխանությունից պետք է հրահանանգեր լինեն: «Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»,-ասել է նա: Վերջինս չափազանց կարևոր է համարել, որ դատական համակարգի այսօրվա վիճակը արձանագրելով լուրջ քննարկում ունենան, և որոշում կայացնեն, թե արդյոք պետք է անցումային արդարադատության մարմիններ ստեղծեն:
«Դրանք մեզ կարող են անհրաժեշտ լինել, ոչ միայն այն պատճառով որ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդավարական հեղափոխությանը, այլ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ»,-ասել է նա և օրինակ բերել, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր ընդամենը մեկ հաշվեհամարում հայտնաբերվել է 30 միլիոն դոլար: «Մեկը կար, որ ասում էր՝ չեն հարցնելու այդ տասը տոկոսները, հարցնելու ենք, և մենք էլ պատասխանելու ենք, և դուք էլ լինելու եք պատասխան տվողը չկասկածեք»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Մեր խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ՝ գողացված գումարները լումա առ լումա վերադարձնելը. Փաշինյան
Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյանը՝ դատավորներին
Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ. Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկար