▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ եք առաջարկում՝ մի հատ էլ հեղափոխություն անե՞նք, ես էլ եմ ուզում մի քանի կիլո կորցնել. Նիկոլ Փաշինյանի կատակը


Արդեն տեղեկացրել ենք,
 որ այսօր Ծաղկաձորում՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողությանը, ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետը սփյուռքահայ 400 երիտասարդներին դիմեց ողջույնի խոսքով: Ելույթից հետո Փաշինյանը պատասխանեց սփյուռքահայ մի քանի երիտասարդների հուզող հարցերին: Մոսկվայից ժամանած 14-ամյա Դավիթը վարչապետից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարող է դառնալ նրա նման՝ հավելելով, որ վարչապետին շատ է սիրում: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հորդորեց ոչ թե նմանվել իրեն կամ որեւէ այլ մեկին, այլ հավատալ սեփական ուժերին ու զբաղվել այն գործով, որն ավելի հոգեհարազատ է:

 

 

 

 

 

 

 

 

 

Սիրիայից ժամանած 20-ամյա մի աղջիկ նշեց, որ հարցի փոխարեն նախընտրում շնորհակալություն հայտնել վարչապետին, քանի որ թավշյա հեղափոխության շնորհիվ վերջապես ինքն ավելորդ կիլոգրամներ է կորցրել:

«Ինչ եք առաջարկում՝ մի հատ էլ հեղափոխություն անե՞նք, ես էլ եմ ուզում մի քանի կիլո կորցնել»,- կատակեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութը դիտել՝ 44-րդ րոպեից

Կարդացեք նաև՝ Ինչպես Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Ծաղկաձորի ճամբարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին