Արդեն տեղեկացրել ենք, որ ամերիկահայ Դեն Բիլզերյանը Հայաստանում է: Այսօր արդեն հայտնի միլիոնատերը ՀՀ քաղաքացիություն է ստացել: Նա այս պահին ստանում է իր անձնագիրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դեն Բիլզերյանի հետ Երևան են եկել նրան մշտապես ուղեկցող գեղեցկուհիները, որոնց թվում՝ երկուսը թոփ մոդելներ են, իսկ նրանցից մեկը Միսս Հարավային Ամերիկան է:
Դեն Բիլզերյանն Instagram-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր դեպի Հայաստան թռիչքի պատրաստվող ինքնաթիռը:
Նշենք, որ ավելի վաղ Երևան էին ժամանել Դեն Բիլզերյանի հայրն ու եղբայրը:
Երևանից հետո Դենն ու նրան ուղեկցող անձինք ուղևորվելու են Թաիլանդ: