▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պոկերի արքա Դեն Բիլզերյանը ՀՀ ԶՈՒ-ում հաշվառման է կանգնել

Հայտնի փլեյբոյը Հայաստան գալուց հետո հայկական անձնագիր է ստացել, հետո որոշել է հաշվառման կանգնել հանրապետության Զինված ուժերում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ զինվորական կոմիսարիատից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դեն Բիլզերյանի հետ Երևան են եկել նրան մշտապես ուղեկցող գեղեցկուհիները, որոնց թվում՝ երկուսը թոփ մոդելներ են, իսկ նրանցից մեկը Միսս Հարավային Ամերիկան է: 

 

 

 

 

 

 

 

Դեն Բիլզերյանն Instagram-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր դեպի Հայաստան թռիչքի պատրաստվող ինքնաթիռը:

Նշենք, որ ավելի վաղ Երևան էին ժամանել Դեն Բիլզերյանի հայրն ու եղբայրը:

Երևանից հետո Դենն ու նրան ուղեկցող անձինք ուղևորվելու են Թաիլանդ: 

 

Կանանց, ալկոհոլի, զենքի, մարիխուանայի և էքստրեմալ մարզաձևերի մոլի սիրահար, 37-ամյա Դեն Բիլզերյանը միշտ սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում է. նա Instagram-ում ունի ավելի քան 23,5 միլիոն հետևորդ, իսկ Twitter-ում՝ 1,47 միլիոն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին