▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիլյամ Սարոյանը «ներկա» էր Ֆրեզնոյում իր տուն-թանգարանի բացմանը


Օգոստոսի 31-ին՝ Վիլյամ Սարոյանի 110-ամյակին, Ֆրեզնոյում բացվեց Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը:

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը այս նախագիծը սկսել էր դեռ 2016 թվականին, երբ գնեց Վիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում։

«Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում ստեղծվել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը. հավաքագրվել են Սարոյանին առնչվող իրեր, լուսանկարներ, գունանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, ֆիլմեր, ձայնագրություններ:

Թանգարանում նյութի ներկայացման համար օգտագործվել են տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներ: Թանգարան մտնելուն պես՝ այցելուներին դիմավորում է տուն-թանգաանի 3D լոգոտիպը: Ցուցադրության գլխավոր սրահի պատերից երկուսը՝ լուսանկարներ ու Սարոյանի գրաֆիկական աշխատանքերը ներկայացնողները, ինտերակտիվ են, այսինքն՝ արձագանքում են, երբ այցելուն մոտենում է նրանց և լուսավորվում են մոտեցողի սիլուետի ձևով: Մյուս պատերին ներկայացված են Սարոյանի գրքերի կազմերը և տարբեր ֆիլմեր՝ թե վավերագրական, թե գեղարվեստական:

Հաջորդ սրահում «ներկա» է հենց գրողը՝ հոլոգրաֆիկ պատկերի տեսքով:

Տուն-թանգարանում առկա է հետազոտությունների սենյակ, որտեղ ցանկացողները կկարողանան ուսումնասիրել տուն-թանգարանի հավաքագրած արխիվը:

 

 

 

 

 

 

Սարոյանի տուն թանգարանը ունի նաև հուշանվերների անկյուն, և հուշանվերների մի մասը ևս ստեղծվել է նորագույն տեխնոլոգիաների միջոցով. այստեղից հնարավոր է ձեռք բերել Սարոյանի հավաքածուի քարերի 3D տպագրված կրկնօրինակները: Թանգարանի նորարական լուծումների հեղինակը Ստորակետ ճարտարապետական արվեստանոցն է, համադրողը՝ Կարեն Միրզոյանը: Օգոստոսի 31-ից App store-ում հասանելի է նաև William Saroyan հավելվածը, որը թանգարանը ստեղծել է ARLOOPA-ի հետ համատեղ: Այս հավելվածը AR-ի միջոցով (Augmented reality) հնարավորություն է տալիս շփվել Սարոյանի 3D անիմացիոն կերպարի հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին