▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու եմ ես խառնվել այս գործին. Փաշինյանը՝ «Մարտի 1»-ի գործի, իրեն «խաբար» ուղարկելու ու իր խոստման մասին

 

 

 

Հիմա աղմուկ աղաղակ են անում, ասում են՝ վայ վարչապետի միջամտել է դատական համակարգին, բա որ միջամտող էի, ինչո՞ւ վերաքննիչ դատարանում չեմ միջամտել: Այս մասին սեպտեմբերի 14-ին Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի որոշմանը, որով վերջին ազատ արձակվեց:

Փաշինյանն անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցին և  ներկայացրեց հետևյալը.

«Երբ ասվում է, որ վարչապետն ասել է, որ պետք է կալանավորել. երբ ես առաջադրել եմ Քննչական կոմիտեի և ՀՔԾ պետի թեկնածուներ և նշանակել ԱԱԾ տնօրեն, երկու պայման եմ դրել նրանց առջև. առաջինը, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքով սահմանված կարգով և լիարժեք, առանց խնամի-ծանոթ-բարեկամի, անկախ մարդու կարգավիճակից, երկրորդ՝ երաշխավորել եմ, որ որևէ գործի դեպքում՝ քաղաքական խոչընդոտ չի լինելու:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երբ պետք է տեղի ունենար Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ես այդ ժամանակ գտնվում էի Սանկտ Պետերբուրգում: Երբ ես վայրէջք կատարեցի Սանկտ Պետերբուրգում, դրանից շատ չանցած հեռախոսազանգ ստացա ԱԱԾ տնօրենից, որը այդ ժամանակ գտնվում էր Շվեյցարիայում: Նա ինձ տեղեկացրեց, որ ՀՔԾ-ն որոշել է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին: Ասաց, որ նաև որոշակի ազդակներ, անհանգստություններ է ստանում մի շարք գործընկեր երկրներից: Ինձ խնդրում էր միջամտել, միջնորդել և տեղյակ լինել, որ նման արձագանքներ կան և կարծում էր, որ իմ միջամտության կարիքը կա: Որոշ ժամանակ անց զանգահարել  և  ասել է, որ դատական իշխանության ներկայացուցիչը կապվել է իր հետ և ասել, որ «գործը ջուր է»:

Ես զանգել եմ ՀՔԾ պետին և ասել՝ գիտեք ինչ, էսպիսի մոտեցում կա, որ գործը ջուր է, այսինքն հիմնավոր չէ, արդյոք որոշումները կայացվում են մեր պայմանավորվածության շրջանակներում: Այդ պայմանավորվածությունն է, որ գործը պետք է քննվի լիարժեք, օրինական, առանց քաղաքական ենթատեքստերի եւ երկրորդ, եթե ՔԿ-ն ունի հիմքեր որեւէ մեկին կալանավորելու, ուրեմն նա պետք է այդ որոշումը կայացնի:

Ինչո՞ւ եմ ես խառնվել այս գործին  և  ինչու է ԱԱԾ տնօրենը խառնվել, որովհետև ինքը տարբեր ազդակներ է ստացել, այդ թվում արտերկիր մեր գործընկերներից, որոնք իրենց անհանգստությունն են հայտնել այդ գործի կապակցությամբ: ԱԱԾ տնօրենը դրանք ի մի բերելով եզրակացրել է, որ սա ազգային անվտանգությանն առնչվող խնդիր է և պետք է տեղյակ պահի վարչապետին»:

Փաշինյանն ասաց, որ ինքը կապվեծ է ՀՔԾ պետի հետ. «Ես ՀՔԾ պետին ասել եմ՝ եթե դուք պնդում եք, որ գործը հիմնավոր է և գործը բերել է նրան, որ այդ մարդիկ պետք է կալանավորվեն, ես խնդիր չունեմ: Ինձ համար կարևոր է, որ ես ձեր առջև որևէ պահանջ չդնեմ և կատարեմ իմ խոստումը, որ քրեական որևէ գործի քննություն քաղաքական խոչընդոտի չի արժանանալու: Այդ պահին շատ կարևոր է, թե վարչապետի տված խոստումն այդ պայմաններում քանի կոպեկի արժեք ունի:

Ես ասել եմ, որ եթե գործը հիմնավոր է, չնայած կարող է միջազգային այդպիսի արձագանք լինել, մնում եմ իմ խոստման շրջանակում: Ես ասել եմ՝ խոչընդոտ չեմ լինելու, կալանավորում եք, կալանավորեք»:

Վարչապետը նաև հարց բարձրացեց, թե ինչու է դատավորը կամ դատական համակարգը դիմում ԱԱԾ-ին կամ վարչապետին. «Ինձ ինչ-որ խաբար է ուղարկվում, որպեսզի ստանա իմ որեւէ ռեակցիա, որպեսզի արդարացնի իր որևէ որոշում: Իմ որոշումը հետևյալն է՝ արձագանքելն այնպես, որ որևէ որոշում հնարավոր չլինի մեկնաբանել որպես վարչապետի հրահանգ:

ՀՔԾ պետն ինձ ասել է, որ ինքը երաշխավորում է, որ գործը հիմնավորված է, ես էլ հետ եմ ուղարկել խաբարը, շատ լավ, դուք ասում եք՝ «գործը ջուր է», բայց եթե պարզվի, որ ոչ թե գործն է ջուր, այլ ձեր պնդումը, խնդիրներ կունենաք: Հիմա վերցրեք պատասխանատվությունը, ինչի՞ եք ինձ դիմում: Ջուր չի, դուք խաբում եք մեզ, որ ջուր է, մենք էլ ստիպված ենք լինելու ցամաքեցման աշխատանքներ կատարել, եթե դուք մեզ խաբել եք»,-ասաց նա:

«Հիմա աղմուկ աղաղակ են անում, ասում են՝ վայ միջամտել է: Բա որ միջամտող էինք, ինչո՞ւ վերաքննիչ դատարանում չեմ միջամտել: Հիմա ընդհակառակը, որ դատական համակարգը Սաշիկ Սարգսյանի որդուն է բաց թողնում, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետին է բաց թողնում, Քոբերտ Քոչարյանին է բաց թողնում, դա մեր դեմ է աշխատում; Մարդիկ կարող են մտածել՝ էս տակից ինչեր են անում, մեր առաջ մի բան են խոսում, հետո գնում բոլորին բաց են թողնում: Ընդ որում, միշտ չի, որ այդ բաց թողելը օրինական է լինում»,-ընդգծեց վարչապետը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին