Կենտրոն հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն էր «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։
Հաղորդման ժամանակ Ծառուկյանը նախեւառաջ շեշտեց. «Եկել եմ ասելու, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանն իմ եւ «Բարգավաճ Հայաստանի» հետ կապ չունեն: Ես սա ասում եմ, որպես Գագիկ Ծառուկյան, եթե այդպիսի բան լինի, ուրեմն՝ ես անբարոյական ընտանիքի զավակ եմ»:
Գագիկ Ծառուկյանը միեւնույն ժամանակ, նաեւ նշեց, որ չի կարող մարդկանց հասցեին, որոնք եղել են մեր երկրի առաջին դեմքերը, ինչ-որ այլ կերպ արտահայտվել. «Ես այդ մարդը չեմ, հերիք է ինչ-որ ցեղ շպրտել… Էս ժողովուրդը մեղք է, ձեր ցավը տանեմ, ոչ թե խոսքեր պետք է ասել, այլ գործ է պետք կատարել»:
Հիշեցնենք, որ հաղորդումը պետք է հեռարձակվեր ժամը 22։22 րոպեին, սակայն անհայտ պատճառներով երկու ժամ հետաձգվել էր․․․