▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս անունը արագացրել կամ դանդաղացրել է միլիոնավոր մարդկանց շնչառությունը. Փաշինյանը՝ Ազնավուրի մասին

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Փարիզի «Հաշմանդամների տանը».

«Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, տիկնայք և պարոնայք,  Ազնավուր ընտանիքի հարգարժան անդամներ, այսօր հավաքվել ենք մեր խոնարհումը նվիրելու և գնահատանքի մեր տուրքը մատուցելու ֆրանսիական շանսոնի մեծ վարպետին՝Շառլ Ազնավուրին:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս անունը միլիոնավոր դեմքերի վրա ժպիտ է փորագրել, արագացրել տասնյակ միլիոնավոր մարդկանց շնչառությունը, փայլ է ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի մեջ: Այս անունը 2018 թվականի հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց Երկիր մոլորակի և միջազգային կյանքի ընթացքը:

 

 

 

 

 

 

 

 

Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայստանում սուգ է հայտարարված, և այս ամեն ինչն արտահայտումն է այն հսկայական սիրո,որ  յուրաքանչյուր հայ՝առանց բացառության,տածում է այս Մեծ Մարդու հանդեպ:

Ազնավուրն անտարբեր չմնաց Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության նկատմամբ: Ինձ ուղղված նամակում նա գրել էր. «Հենց առողջությունս թույլ տա՝ փափագում եմ այցելել այս Նոր Հայաստանը»:

Պատրաստվում էր Հայաստան այցելել հաջորդ շաբաթ՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի առիթով: Նրան խոստացել էի ծանոթացնել Նոր Հայաստանի հետ, խոստացել էի , որ նա միանգամից կզգա Նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն ու ոգին: Ցավոք այս խոստումս չկարողացա կատարել: Սփոփանքս այն է, որ իր Ազնավուրն հասցրեց իր վերջին ուղերձը հղել Հայաստանին: Նոր Հայաստանը պիտի դարձնեմ այնպիսին, ինչպիսին Դուք երազել եք, Մեծ Հայ, սիրելի Վարպետ, հարգարժան Շանսոնյե»:

 

Կարդացեք նաև՝ Շառլ Ազնավուրին հրաժեշտ տվեցին հայկական դուդուկի հնչյունների ներքո. հնչեց «Դլե յաման»-ը

Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում. Էմանուել Մակրոնի ելույթը՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը

Ինչպես Նիկոլ Փաշինյանը հուզվեց Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը

Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը՝ ուղիղ հեռարձակմամբ

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին