▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընդհանուր հայտարար»․ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետին նվիրեց նրա գրքի հայերեն թարգմանությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների վարչապետները հանդիպումը շարունակել են նեղ կազմով: Հենց այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին նվիրել է նրա «Ընդհանուր հայտարար» գրքի հայերեն թարգմանությունը:

 

 

«Եվս մեկ ապացույց իմ խոսքերի, որ Դուք առանձնահատուկ դեր ունեք Հայաստանի քաղաքացիների ընկալման մեջ, և սա Ձեր գրքի հայերեն թարգմանությունն է, ինչը ես հաճույքով նվիրում եմ Ձեզ»,-նշել է վարչապետը:

Ջասթին Թրյուդոյի համար այս նվերն իսկապես անակնկալ էր։ Նա տեղյակ չէր, որ կա նաև իր գրքի հայերեն տարբերակը։   Կանադայի վարչապետը թերթեց գիրքը և շնորհակալություն հայտնեց գրքի համար` նշելով, որ շատ ուրախ է այդ առիթով:

Ընդհանուր հայտարար գիրքը Ջասթին Թրյուդոն գրել է 2014 թ․, Կանադայի վարչապետ ընտրվելուց մեկ տարի առաջ և Լիբերալ կուսակցության առաջնորդ ընտրվելուց հետո։

Ներկայացված են նրա մանկության հուշերը, մուտքը քաղաքականություն, առաջին ընտրարշավն ու կուսակցության նախագահ դառնալը։ 



 

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26–ում ընդունել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին

Ինչպես են Ֆրանկոֆոնիա անդամ երկրների ղեկավարները պարում հայկական երաժշտության ներքո

Նիկոլ Փաշինյանը Մոնակոյի արքայազնի ու մյուս հյուրերի հետ հայկական է պարում

Հայրիկիս հետ Հայաստան եմ եկել ամառային արձակուրդներին. Ջասթին Թրյուդո

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին