▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունան Պողոսյանը լկտի հայհոյանքներ է հնչեցրել և ծեծել Շանթ Հարությունյանին. Նիկոլ Փաշինյան, 7 նոյեմբեր, 2013թ

Նիկոլ Փաշինյանի կողմից նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու իրողությունը հիասթափություն և զայրույթ առաջ բերեց անգամ նրանց մոտ, ովքեր անվերապահ կերպով աջակցում են վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին:

2013-ի նոյեմբերի 5-ին Ազատության հետ զրույցում այն ժամանակ ԱԺ պատգանավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի վկայություններն այն մասին, թե ինչպես են Հունան Պողոսյանն ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իրեն ծեծել ու հայհոյել:

 

 

 

 

 

 

 

 

«Շանթ Հարությունյանը ինձ տեղեկացրեց, որ ոստիկանության Կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրել անձամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաև ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը։ Շանթ Հարությունյանի պատմելով՝ վերջինս նաև սպառնալիքներ է տեղացել իր ընտանիքի անդամների, մասնավորապես, որդու հասցեին, ինչպես նաև սեռական բնույթի անպարկեշտ, նվաստացուցիչ հայհոյանքներ է տվել։ Ինչպես պատմեց Շանթը, այդ ընթացքում մի քանի ոստիկաններ իր ձեռքերը պահած են եղել։ Տեղեկացնեմ նաև, որ անձամբ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին ինձ հայտնեց նաև ազատամարտիկ Վարդան Վարդանյանը, ով նույն գործով նույնպես ձերբակալված է։ Նա տեղեկացրեց նաև, որ ոստիկանները իր կրծքից պոկել են կրծքանշանները… Պատմել են, որ Վլադիմիր Գասպարյանը ապտակներ է հասցրել իրենց՝ ուղղորդված հայհոյանքներով։ Իմ ստացած տեղեկությունների համաձայն՝ առավել լկտի հայհոյանքներով հանդես է եկել Հունան Պողոսյանը։ Այդ նույն տեսարանը, ըստ էության, ներկայացրին և Շանթ Հարությունյանը, և Վարդան Վարդանյանը»:

Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի

Կարդացեք նաև՝ Եթե կլինի փաստ, որ Հունան Պողոսյանի նշանակումով մենք սխալ ենք գործել, պատրաստ ենք ընդունել. Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին