▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե կլինի փաստ, որ Հունան Պողոսյանի նշանակումով մենք սխալ ենք գործել, պատրաստ ենք ընդունել. Փաշինյան

Գիտակցում ենք իրավիճակի անսովորությունը, կփորձենք մեր մոտիվացիաները բացատրել սյունեցիներին, որ ամեն ինչ պարզ լինի։ Այս մասին Արմավիրում լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը։

 

 

 

 

 

 

 

 

Ճշտող հարցին՝ արդյո՞ք նպատակը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բռնատիրությունը արմատախիլ անելն է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այդ թվում դա։ Մեր հիմնական խնդիրը հեղափոխության գաղափարների եւ արժեքների շուրջ մեր ողջ հանրությանը համախմբելն է, փորձում ենք հանրության ներսում բաժանարար գծերը վերացնել նաեւ այս ճանապարհով։

Դիտարկմանը, որ Պողոսյանը ասոցացվում է բռնությունների հետ, վարչապետի պաշտոնակատարը հակադարձեց՝ Վալերի Օսիպյանի նշանակումն էլ նույն արձագանքին արժանացավ։

 

 

«Վալերի Օսիպյանը միշտ եղել է ոստիկանների եւ ցուցարարների առաջին շարքում, բայց հաջողությամբ իրականացնում է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը։ Եթե կլինի փաստ, որ Հունան Պոսյանի նշանակումով մենք սխալ ենք գործել, պատրաստ ենք ընդունել, բայց մտածում եմ, որ հանրային համերաշխության ռազմավարության մեջ ճիշտ որոշում է»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև՝ Պետք է մերժեք խուժանությունը, պետք է հաղթահարեք քուչայական մտածողությունը...Նիկոլ Փաշինյանն՝ արմավիրցիներին

Լավ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում․ Փաշինյանը՝ Սասուն Միքայելյանի որդու մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին