▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցին ընկերս է, Ադրբեջանի ներքին զորքերում չի ծառայում․ Ասյա Խաչատրյան

 

Այս տարվա փետրվարին Արցախում տեղի ունեցած միջադեպի հետևանքով  սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված Ասյա Խաչատրյանը կրկին բուռն քննարկումների կիզակետում է։ Այս անգամ առիթը նրա և Թեհրան Լիբրե անունով գրանցված ադրբեջանցի ընկերոջ լուսանկարն է։ 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ համացանցում հայտնված տեղեկության՝ Ասյա Խաչատրյանի ընկերը լուսանկարներից մեկում պատկերված է Ադրբեջանի ներքին զորքերի կամ պետական անվտանգության ծառայության զորքերի զինծառայողի համազգեստով։

24News-ը զրուցել է  Ասյա Խաչատրյան հետ: Ասյան նշել է, որ աղմուկ հանած լուսանկարն ինքն ու իր ընկերն են տեղադրել ֆեյսբուքյան էջում։ Ի դեպ, լուսանկարին կից ադրբեջաներեն գրառում կա․«Դուք մոլորեցրիք վարդի պես աղջկան»։

«Իմ ընկերոջ հետ եմ Վրաստանում, ամեն ինչ ակնհայտ է, չեմ հասկանում ֆեյսբուքյան շերլոքհոմսության իմաստը, քանի որ ամեն ինչ պարզից պարզ է՝ իմ ադրբեջանցի ընկերն է»,- նշեց Ասյա Խաչատրյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքի հարցին՝ ո՞վ է ադրբեջանցի երիտասարդը, որը, ըստ լուսանկարների, Ադրբեջանի ներքին զորքերի կամ պետական անվտանգության ծառայության զորքերի զինծառայողի համազգեստով է, Ասյա Խաչատրյանը պատասխանեց, որ չի պատրաստվում իր ընկերոջ անձնական տվյալները հայտնել լրատվամիջոցներին։

«Միայն կարող եմ ասել, որ ներքին զորքերում չի ծառայում։ Ամեն ֆորմայով տղա չէ, որ ներքին գործերում է ծառայում։ Մի՞թե կարծում եք, որ ես այնքան տխմար եմ, որ նրան ինչ-որ պետական գաղտնիքներ պետք է ասեմ, որոնց ես, իհարկե, չեմ տիրապետում»,- նշեց Ասյա Խաչատրյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է ծանոթացել ադրբեջանցի ընկերոջ հետ, Ասյա Խաչատրյանը կրկին խուսափեց պատասխանել՝ նշելով, թե դա իր անձկանան գործն է։ «Ինձ այս կեղծ  հայրենասիրության մթնոլորտը սպանում է, ես չգիտեմ մի հայի, որ գնա Ռուսաստան, ու գոնե մի ադրբեջանցու չճանաչի։  Այդ պապական դարի մեքենան մեր ուղեղը կերել է, այսինքն մեր չէ, իմ ուղեղը չի կերել, ու ես մարդկանց ազգությամբ չեմ դատում, ընկերներիս էլ անձնագրի գույնով չեմ ընտրում»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Ասյա Խաչատրյանն ամիսներ առաջ, գտնվելով Արցախում, տեղի ոստիկանությանը մեղադրել էր իր նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Կարդացեք նաև՝ Թքեմ ձեր գենի վրա էլ, հայացքների վրա էլ...Ասյա Խաչատրյանի սկանդալային հայտարարությունը

Իմ ասածն այն չէ, որ ղարաբաղցին վատն է....«Կապույտ մազերով աղջիկը» նոր մանրամասներ է ներկայացնում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին