Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը. անդրադառնալով վերջին շրջանում որոշ նախարարների վերաբերյալ համացանցում ծավալվող տարաբնույթ քննարկումներին ու քննադատություններին, նշել է. «Ասել են, թե կրթության նախարարը սխալներով ստատուս է գրել, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ում մասին եք խոսում, գիտությունների թեկնածուի վերաբերյալ ֆեյք ստատուսներ եք տարածո՞ւմ ու խոսո՞ւմ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ ՀՀԿ-ին թվում է, թե իրենց ֆեյքերի միջոցով կհաջողվի հանրային կարծիք ձևավորել։
«Տո Ձեր կառավարության նախարարներին 4-րդ դասարանի շարադրություն տանք 70 տոկոսը կկտրվի քննությունից»։
Կարդացեք նաև՝ Չենք պատրաստվում լռության մատնել ՀՀ-ի շահերին առնչվող որևէ հարց. Փաշինյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ի կոշտ արձագանքի մասին
Որևէ մեկը կանխավարկած ունի՞, որ տրանսպորտի նախարարը չգիտի, որ չկա փետրվարի 31. Փաշինյան