Այսօր տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիում առկա խնդիրներին եւ դրանց լուծման հեռանկարներին հայտարարեց, որ անհարմար է զգում, որ այս ընթացքում չի եղել Գյումրիում:
Այն դիտարկմանը, թե իշխանափոխությունից հետո Գյումրին էլի իրեն անտեսված է զգում, գրեթե ոչինչ չի փոխվել, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ինչպես ամենուր, այնպես էլ Գյումրիում պետք է ներդրումներ արվեն, աշխատատեղեր ստեղծվեն, զբաղվածության մակարդակը բարձրանա, մարդկանց եկամուտները մեծանան, որպեսզի գումարներ գերենացվել, որոնք կծախսվեն Գյումրիի խնդիրները լուծելու համար:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ աղետի գոտուն՝ նշելով.
«Մենք պետք է աշխատանքի ծավալը հասկանանք: Կար բնակարանաշինության աջակցելու ծրագիր, որը կանգնեցվել էր, որովհետեւ մեխանիզմը համարվել էր անարդյունավետ: Հիմա քննարկման փուլում ենք, թե ինչպես այդ ծրագրերը շարունակենք: Գյումրիում փողոցների շինարարության մեծ ծրագիր է իրականացվում: Այնտեղ կան 1-2 ծրագիր, որոնք որոշակի քաղաքական առնչություններ կարող էին ունենալ, բայց ինձ ասել են, որ այդ ծրագրերը քաղաքական դրդապատճառներով չեն կանգնի եւ պիտի շարունակվեն: Համատարած փողոցները քանդելու եւ չսարքելու հետ կապված տեղեկատվություն կստանամ: Ուշադրության պակասի թեման այսօր ՀՀ-ում կա: Բոլորն էլ արժանի են ուշադրության, եթե նկատի ենք ունենում կոնկրետ արդյունքները: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ հարցերի ու խնդիրների հեղեղ է գալիս մեզ վրա: Մենք հանդարտ պետք է հասկանանք պրոբլեմները, առանձնանցնեք այդ հեղեղից, դասավորենք ըստ հերթականության եւ առանձին-առանձին լուծենք: մենք բոլոր խնդիրները հերթով ենք լուծելու, միանգամից հնարավոր չէ»,-ասաց նա:
Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսին ներկայացել է ՀՀ դրոշի գույներով փողկապով
Նախատեսվում է Հայաստանում բացել կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան. Նիկոլ Փաշինյան
Տո Ձեր նախարարներին 4-րդ դասարանի շարադրություն տանք, 70%-ը կկտրվի քննությունից. Փաշինյանը՝ ՀՀԿ-ին
Որևէ մեկը կանխավարկած ունի՞, որ տրանսպորտի նախարարը չգիտի, որ չկա փետրվարի 31. Փաշինյան