▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտենք, թե ով կարող է ընտրակաշառք բաժանել, նրանց պահում ենք տեսադաշտում. Օսիպյան

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ասաց , որ իրենք միշտ վերահսկել են եւ վերահսկելու են, որ ընտրակաշառքներ չլինեն, դրա վառ ապացույցը սեպտեմբերին տեղի ունեցած ավագանու ընտրություններն են։

 

 

«Ոստիկանությունը էլ ավելի խիստ է լինելու, ես արդեն հանձնարարել եմ, որ մեր մոտեցումը լինելու է խիստ,  զիջում չի լինելու, հանդուրժող չենք լինելու որեւէ մեկի նկատմամբ, թե՛ կաշառք տվողի, թե՛ վերցնողի նկատմամբ, կապ չունի գումարային է լինելու այն, թե առարկայով կամ իրով, բոլորը ենթարկվելու են պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ»,–ասաց նա։

Հարցին՝ ոստիկանությունն արդեն տեղեկություններ ունի ընտրակաշառքի կամ ուղղորդումների մասին, Օսիպյանտ պխատասխանեց. «Մենք գիտենք, թե ով կարող է այդ ամենով զբաղվել, մենք նրանց պահում ենք մեր տեսադաշտում»։

Կարդացեք նաև՝ Նախկինում հանցագործությունները թաքցնում էին. Վալերի Օսիպյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին