▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ հագնել Ամանորին, ո՞ր գույներն են ակտուալ, որո՞նք են 2019-ի թրենդներն ու հակաթրենդները. պատմում է Ագա Քանքանյանը

Մի քանի օրից Ամանոր է: Ինչպես էլ պատրաստվում ենք նշել տոները, միևնույն է՝ անհրաժեշտ է, որ մեր արտաքին տեսքը լինի շքեղ ու առանձնահատուկ: Ուստի ժամանակն է ծանոթանալու գալիք տարվա թրենդների հետ: Asekose.am-ը տոներին ընդառաջ զրուցել է ոճաբան, դիմահարդար Ագա Քանքանյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում կիսվել է 2019 թվականի նորաձևության թրենդների,  Ամանորի գիշերը նախընտրելի տեսքի, ճիշտ դիմահարդարման, գունային ամենանորաձև համադրությունների մասին և ոչ միայն:

 

 

Ագա, ինչպիսի ՞ն էր Ձեզ համար 2018 թվականը: Պատմեք մի փոքր շան տարվա մասին: Ո՞ր իրադարձությունները կառանձնացնեք:

Ինձ համար 2018 թվականը, ինչպես մյուս տարիները, շատ բուռն էր՝ լի հետաքրքիր իրադարձություններով։ Գրեթե ամեն տարի ես անհատական դասընթացներ եմ անցնում  համաշխարհային ճանաչում ունեցող դիմահարդարների մոտ։ Այս տարի դասընթացը անցկացրեց ճանաչված դիմահարդար Սամեր Խոզամին։ Դասընթացը Բեյրութում էր, որտեղ էլ ամուսնուս հետ նշեցինք մեր ամուսնության 15-ամյակը։ Հաճելի է, երբ շուրջդ քեզ սիրող մարդիկ են, և դու միշտ զգում ես նրանց ջերմությունն ու աջակցությունը։

Խոսենք 2019 թվականի մասին: Բոլորը գիտեն, որ դիմահարդարի մասնագիտությունից բացի՝ Դուք ունեք ոճաբանի մասնագիտություն: Հետաքրքիր է՝ որո ՞նք են այս տարվա ամենաթրենդային գույները, ի՞նչ խորհուրդ կտաք կրել աղջիկներին Ամանորի գիշերըինչպե՞ս կարելի է զարդարել բնակարանը:

Հագուստի մեջ այս տարի թրենդային են բաց մոխրագույնը, ցեյլոնյան դեղինը, թափանցիկ դեղինը և ֆրանսիական պրովանսին հատուկ կարմիր գինու բոլոր անուշ երանգները։ Ինչ վերաբերում է տան ձևավորմանը, ապա ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր շուրջը ձևավորի այնպես, ինչպես ցանկանում է՝ անկախ նորաձևության թելադրանքից։ Մեր ստուդիայի ամանորյա ձևավորման գլխավոր խորհրդանիշը Դիսնեյի հերոս Միկին է։ Պատահական չէ, որ հենց նրան ենք ընտրել, քանի որ այս տարի լրանում է «Միկի» կերպարի ստեղծման 90 ամյակը։ Ձևավորման գույնը այս անգամ վարդագույն ոսկին է։

 

 

Ամանորին դիմահարդարումը կարելի է համարել իդեալական, եթե այն հաճելի է ոչ միայն քեզ համար, այլև համապատասխանում է գալիք տարվա թրենդներին: Որպես դիմահարդար ի ՞նչ խորհուրդ կտաք աղջիկներին: Ի՞նչ սխալներ են հաճախ թույլ տալիս աղջիկները դիմահարդարման մեջ:

Նախ և առաջ մեր աղջիկներին խորհուրդ եմ տալիս լինել ինքնատիպ, հետևել ներքին ձայնին, քանզի այն երբեք չի ստում։ Եղեք միշտ ինքնավստահ և սիրեք ձեզ՝ բոլոր թերություններով և առավելություններով հանդերձ։ Ինչ վերաբերում է դիմահարդարմանը, ապա խորհուրդ եմ տալիս ամանորի գիշերը աչքերը քսել նուրբ, եթերային գույների մեջ, իսկ շուրթերը՝ կարմիր, քանի որ կարմիր շրթներկը կրկին նորաձև է։ Խնդրում եմ զգույշ օգտագործել հայլայթերը և փայլերը։

Հենց այստեղ ճիշտ է խոսելը հակաթրենդների մասին: Դրանցից որո ՞նք կցանկանաք ընդգծել, որո ՞նք են դրանցից ամենացայտունը:

Այս տարի պետք է խուսափել ամբողջությամբ սև լուքերից, ձանձրալի դասական տաբատներից և օվերսայզ հագուստից։ Պետք է հրաժարվել նաև շատ մուգ երեկոյան դիմահարդարումից։

Ինչպե ՞ս եք պատրաստվում զարդարել Ձեր տան տոնածառը, արդյո ՞ք տոնածառ զարդարելը համարվում է  Ձեր տան ամենամյա կարևոր իրադարձություններից մեկը:   

Մենք դեկտեմբերի սկզբին արդեն ձևավորել ենք մեր տան տոնածառը։ Դա մի մեծ իրադարձություն է երեխաներիս համար և ոչ միայն նրանց։ Մենք միասին որոշել ենք, թե ինչպիսին ենք ուզում լինի այս տարի մեր տոնածառը, միասին գնացել ենք գնումների և միասին էլ զարդարել ենք։ Դա մի ժամանակահատված է, որի ընթացքում բոլորս մանկան պես ուրախանում ենք և հավատում ամանորյա հրաշքների։ 

Ի ՞նչ կցանկանաք մաղթել Ձեր հետևորդներին:

Գիտեք, ըստ իս, մարդիկ երջանիկ և հատկապես գեղեցիկ են միայն այն դեպքում, երբ սիրում են և սիրված են։ Աշխարհի ամենագեղեցիկ դիմահարդարումը չի կարող աչքերին փայլ հաղորդել այնպես, ինչպես սերը։ Ուրեմն բոլորիս մաղթում եմ սեր։ 

Հեղինակ՝Ա.Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին