▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Հախվերդյան, Ձեր անձը ձեր երգերի հակադարձությունն է, գիտակցո՞ւմ եք ձեր խոսքերի իմաստը. Նազիկ Ավդալյան

 

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռուբեն Հախվերդյանի աղմկահարույց հայտարարությանը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես միշտ չէ, որ արտահայտում եմ իմ կարծիքը ֆեյսբուքում, բայց այս հայտարարության հանդեպ անտարբեր մնալ անհնար էր:

Շատ ցավալի է, սարսափելի, սիրտդ ճմլվում է, երբ տեսնում ես, որ ներսից էլ են փորձում ազգդ պառակտել, երբ մտածում ես, որ հայի դեմ էլ պետք է պայքարես՝ ազգդ միասնական պահելու համար: 


Պարոն Հախվերդյան, Ձեր անձը ձեր երգերի ճիշտ հակադարձությունն է: 
Ես անընդհատ մտածում եմ` փորձում եմ հասկանալ, դուք գիտակց՞ում եք ձեր խոսքերի իմաստը։ Գիտակցո՞ւմ եք, որ նեքին թշնամանք եք քարոզում։
Չեմ զարմանա, եթե ներողություն խնդրեք և ասեք, որ ինչպես միշտ ալկոհոլի ազդեցության տակ եք եղել: 

Բայց առավել ևս չեմ կարող հասկանալ այն զանգվածին, որոնք նորմալ են վերաբերվում ձեր այդ հայտարարություններին, մի բան էլ պաշտպանում են:

Ես ներողություն եմ խնդրում Արցախի ժողովրդից՝ այդ անհեթեթ արտահայտությունների համար»։

Հավելենք, որ օրերս Նազիկ Ավդալյանն Արցախի ծանրամարտի ասոցիացիայի հրավերով Արցախում էր։ Նա Արցախի ծանրորդների հետ անց է կացրել մարզումներ։

 

Կարդացեք նաև՝ Ռուբեն Հախվերդյանի նմաններով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն ու հոգեբուժարանը. Դավիթ Բաբայան

Դուք Արցախը ճանաչում ե՞ք, որ նման զառանցանքներ եք տեղում, պարո՛ն Հախվերդյան

Ամո՛թ Ռուբեն Հախվերդյանին...Արցախի ՄԻՊ

«Հայաստանցի և արցախցի անթույլատրելի բաժանումը ամենամեծ թրքությունն է, որ կարելի էր անել». Նաիրա Զոհրաբյան

Խիստ խտրական ու ներքին թշնամանք հրահրող. Արման Թաթոյանը՝ Հախվերդյանի և Ղուշչյանի հայտարարությունների մասին

Եթե գրողներից ոմանք հայեր էին, ուրեմն հազար ամոթ իրենց էլ.Արցախի ՄԻՊ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին