▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակվել է Նարեկ Մալյանին աղբամանը նետելու փորձի տեսանյութը, նաև՝ ոստիկանության հայտարարությունը

«Ռեստարտ»-ը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են նախաձեռնության անդամները Նարեկ Մալյանի ոտքերից ու ձեռքերից բռնած տանում դեպի աղբարկղը: Միջադեպի վայր հասած ոստիկանները կանխել են ընթացքը: Նշենք նաև, որ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Նարեկ Մալյանի վրա հարձակման դեպքի վերաբերյալ նյութեր են պատրաստվում։ 

 

 

 

Հիշեցնենք, որ անցած կեսգիշերին, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ հարձակվել են նրա վրա: Այս մասին Մալյանը նախ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, ապա «լայվով» պատմել դեպքի մանրամասները: Ըստ նրա՝ մոտ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, ինքն էլ մի երկու ապտակ է հասցրել նրանց: Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:Այնուհետեւ միջամտել են ոստիկանները եւ նրանց բերման ենթարկել Կենտրոնի բաժին:

 

 

 

 

 

 

 

Դեպքի մասին տեսանյութ և գրառում էր կատարել նաև «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, թե  Նարեկ Մալյանին փորձել են գցել աղբամանը:

Կարդացեք նաև՝ Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա իրավական կոշտ հակազդեցության. Փաշինյան

Կարդացեք նաև՝ Ո՞րն է եղել մեր գործողությունների դրդապատճառը. Դավիթ Պետրոսյան

Դավիթ Պետրոսյանը և ընկերները Նարեկ Մալյանին փորձել են գցել աղբամանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին