▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

էդ տականքն ով է, որ ինձ ծեծի, ուղղակի գողացել են ինձ և ատրճանակը գլխիս են դրել. Համլետ Ղուշչյան

 

Հ3-ի եթերում Համլետ Ղուշչյանի հարցազրույցը Ռուբեն Հախվերդյանի հետ ալեկոծել է Արցախն ու Հայաստանը: Hraparak.am-ը զրուցել է Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցը վարող Համլետ Ղուշչյանի հետ:

 

 

 

 

 

 

 

-Պարոն Ղուշչյան, ի՞նչ կարող եք ասել՝ այս արձագանքը․․․

-40 հազար դիտում է եղել, որի 85 տոկոսը միայն շնորհակալություն է հայտնել, այն 15 տոկոսը, որ քոչարյանասերժական ոհմակի ներկայացուցիչներ են, ծախու գրչակներ, հասկանում եմ, թե ինչու են այս վայնասունը դրել։

-Ոմանք գրել էին, որ ոչ միայն Ռուբենը, որ օգտագործում էր «աբորտացուներ»  «դեպուտանքեք », «հետույք  լիզել» բառակապակցություններ, այլև Դուք էլ ոչ կոռեկտ բառեր էիք ասում՝ տականքներ և այլն,  և ավելին՝ Ձեզ համեմատեցիք  Հախվերդյանի «Լավագույն տղերքը հեռանում են» երգի տղերքի հետ։

-Տականք եմ ասում, որովհետև․․․ եթե Ձեզ 20- 25 տարի շարունակ հալածեին, նախ, Քոչարյանի, հետո Սերժի համակարգը, չթողնեին այստեղ ապրեիք, 3 անգամ ստիպված եղած լինեիր այստեղից գնալ ու տանել 3 մահափորձ, բա դրանք տականքների արած չե՞ն։  

-Ձեր վրա ե՞րբ է մահափորձ եղել։

-Ուշադիր չեք, ես միշտ ասել եմ և այսօր ինչո՞ւ եմ այսքան վրդովված խոսում այդ նախկին հանցագործ ռեժիմի մասին, որովհետև կաշվիս վրա եմ դա զգացել։ Ինձ ահաբեկել են․ թե՛ ինձ, թե՛ ընտանիքիս անդամներին։ Կինս 6 ամսական հղի է եղել, զանգահարել են լկտի բաներ են ասել՝ հեռացեք ստեղից, թե չէ սաղիդ վառելու ենք։ Ինչ խոսքեր ասես չեն ասել։ Էս ամենի միջով անցած մարդը, որ դեռ ոտքի վրա կանգնած է, թեպետ ինսուլտ եմ տարել, ամեն ինչ․․․ բայց ո՞նց կարելի է․․․ ես ապշած եմ  մտավորականներից, որ միացել են էդ տականքներին։

-45 տարվա փորձից եք խոսում, լրագրողի էթիկայի նո՞րմ է, որ Ձեր իսկ եթերում Ձեզ համեմատում եք լավագույն տղերքի հետ և Ձեր հյուրի հնչեցրած բառերը․․․

-Ես չեմ համեմատում։ Ես ուղղակի ասել եմ Ռուբենին, որ երբ ստիպված  էի այստեղից հեռանալ, Մոսկվայում կամ ԱՄՆ-ում կարոտս Հայաստանից առնում էի ՝ այդ երգը լսելով։ Լսեք՝ Համլետ Ղուշչյանն ինքն է իր անունը ստեղծել։ Դուք չեք հասկանո՞ւմ՝ 45 տարի չի կարելի մնալ եթերում։ Եթերը ռենտգեն ապարատ է, դու մեկ անգամ կարող ես մարդուն խաբել, երկու անգամ, բայց 45 տարի ես ճշմարտության համար եմ պայքարել։ Ու պայքարելու եմ։ Դուք լրագրող եք, եկեք մեր եթերին, ինչ հարց ուզում եք տվեք, ազատ խոսքը մեր սկզբունքն է, մենք ոչ մեկին չենք ասում՝ ասա այս կամ այն։ Եվ հետո, ի վերջո, ես այսօր Ռուբենի հետ եմ խոսել, ասում  եմ՝ լսիր էդ ի՞նչ ես ասել, որ ըտենց․․․ ինքն ասում ա՝ ես նկատի ունեի՝ Ռոբերտին ու Սերժին, իսկ ղարաբաղցիների հանդեպ միշտ էլ լավ եմ տրամադրված։ 

-Պարոն Ղուշչյան, ասում են, որ  երբ Ձեր եթերում տվել եք «Լուսաստղ» օղու անունը, Ձեզ ծեծի են ենթարկել Ալեքսանյանը։

-Ինչ ծեծի․․․ էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես՝ կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, եթե ոչ մեկն էլ չպատժի։

-Հենց ի՞նքն էր։

-Այո, ես դա եթերից էլ եմ ասել, բայց  ո՞վ է լսում։

-Իսկ ճիշտ է, որ քրեական հեղինակություն Թևոսն է Ձեզ պաշտպանել։

-Վաայ, ի՞նչ կապ ունի Թևոսը․․․

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Ռուբեն Հախվերդյանի նմաններով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն ու հոգեբուժարանը. Դավիթ Բաբայան

Դուք Արցախը ճանաչում ե՞ք, որ նման զառանցանքներ եք տեղում, պարո՛ն Հախվերդյան

Ամո՛թ Ռուբեն Հախվերդյանին...Արցախի ՄԻՊ

«Հայաստանցի և արցախցի անթույլատրելի բաժանումը ամենամեծ թրքությունն է, որ կարելի էր անել». Նաիրա Զոհրաբյան

Խիստ խտրական ու ներքին թշնամանք հրահրող. Արման Թաթոյանը՝ Հախվերդյանի և Ղուշչյանի հայտարարությունների մասին

Եթե գրողներից ոմանք հայեր էին, ուրեմն հազար ամոթ իրենց էլ.Արցախի ՄԻՊ

Ինձ Լֆիկն է առևանգել ու զենքը պահել ճակատիս. Համլետ Ղուշչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին