Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր տանը ինչ կա՝ սառնարան, լվացքի մեքենա, ամեն ինչ վարկով ենք առել: Շատ հարմար վարկեր են առաջարկում։ Ամիսը 6 հազար դրամ վճարելով՝ ձեռք ես բերում լվացքի մեքենա»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին հավելեց, որ նույն տրամաբանությամբ ինքը փորձել է հեռուստացույց գնել, սակայն չի կարողացել, քանի որ ԴԱՀԿ-ն իր հաշիվների վրա կալանք է դրել։
«Լուրջ։ Չվճարած տուգանք ունեի», - ասաց նա։
Կարդացեք նաև՝ Մեր տանն ինչ կա՝ սառնարան, լվացքի մեքենա, ամեն ինչ վարկով ենք առել, վարկը դեռ չենք փակել. Նիկոլ Փաշինյան