▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաբաջանյանը Յոլյանին պերսոնա նոն գրատա հայտարարեց, նա էլ փաստերը խեղաթյուրված համարեց

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը անդրադառնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին և նշում, որ այն պարունակում է խեղաթյուրված փաստեր, որոնց միջոցով «փորձեց ստվեր գցել Հաշվեքննիչ պալատի և իր համբավի վրա»: Թե ինչո՞ւ և ո՞ւմ պատվերով, Լևոն Յոլյանը դժվարացավ ասել: «Տեղյակ պահեմ բոլորիդ, որ 1993-98 թթ. բնակվել եմ Մոսկվայում, 1994-ին տուն եմ ձեռք բերել, որը մինչև հիմա կա՝ ստալինյան շենքում: 1996 թ. ներդրումներ եմ արել Հայաստանում` Ամիրյան 12 հասցեում գտնվող շենքը, որը ժողովուրդն ասում է «Սամսունգի» խանութ, եղել է իմ և իմ փոխկապակցված անձի սեփականության մի մասը և այլն:

«Մարկ Ինթերնեյշընըլը» 1996 թ.սկսել է աշխատել Հայաստանում: Տվյալները շատ հասանելի են, ՊԵԿ-ի բազայում կա, թե ինչ է ծավալել «Մարկ Ինթերնեյշընըլը» և խոշոր հարկատուն է եղել։ 2007-ին եղել է երկրի 92-րդ խոշոր հարկատուն: «Մարկ Ինթերնեյշընըլը» հաջողությամբ աշխատել է 2013-2014թթ., բայց մրցակցությանը չի դիմացել: Բացի դրանից, նշվեց նաև «Մակրո-Երևան» ընկերությունը, որն, ըստ էության, շուկայում ակտիվ եղել է իմ` Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո, որը միջազգային տարբեր բրենդների էքսկլյուզիվ ներկայացուցիչն է եղել: Ընկերությունը ևս եղել է 244-րդ խոշոր հարկատուն:Այն կազմակերպությունները, որոնց մի մասը պատկանում էին ինձ ու իմ ընտանիքին, երկրում եղած մրցակցային պայմաններին չդիմացան և արդեն 4-5 տարի է՝ չեն գործում» ,- պարզաբանեց Լևոն Յոլյանը: Հաշվեքննիչ պալատի նախագահն ասաց, որ բոլոր փաստերի հետ կապված՝ մոտ օրերս կտարածի տեղեկություն, թե ինչի մասին է եղել խոսքը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ իր սուր ելույթում Արման Բաբաջանյանը հայտարարել էր՝  «Պարոն Յոլյան, ես ձեզ հայտարարում եմ պերսոնա նոն գրատա և ասում եմ՝ հաջողություն»:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին