▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում գնահատված արվեստագետ լինելը շատ դժվար է. Տիգրան Ձիթողցյան

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում` զրույց արվեստի մասին: Մեր հյուրի մասին կարելի է վստահաբար նշել` «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»: Նա  գյումրեցի հայտնի Ձիթողցյանների գերդաստանի շառավիղներից է, չնայած ստեղծագործում է այլ ոճով ու Գյումրիից էլ հազարավոր կիլոմետրեր հեռու: Դեռ 5 տարեկանում նա սկսել է նկարել յուղաներկով, 10 տարեկանում արդեն նրա անհատական ցուցահանդեսն էր Երևանում: 12-ից 13-ում հայ հրաշամանուկին անհատական ցուցահանդեսով հյուրընկալեցին   Մոսկվայում ու Պետերբուրգում: Հիմա էլ նա ապրում ու ստեղծագործում է Նյու-Յորքում: Արվեստում իր սեփական գիծը ներդնելու, հայտնի «Հայելի» դիմանկարների շարքի ու բազմաթիվ այլ հարցերի շուրջ  Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում այսօր զրուցում ենք տաղանդավոր  նկարիչ Տիգրան Ձիթողցյանի հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ավելին