▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զզվում եմ, երբ ազատությունը տալիս են սահմանների մեջ. Օշին Եղիազարյանց

Մասնագիտությամբ ճարտարապետ Օշին Եղիազարյանցը ծնվել է Իրանում, երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում, իսկ 1988 թվականից պարբերաբար այցելել է հայրենիք: Այդ ժամանակից սկսած` նա սկսել է շրջել Հայաստանում և Արցախում`վավերագրելով մեր պատմության ուշագրավ շատ դրվագներ, որոնք հիմա քիչ-քիչ ցանկանում է ներկայացնել հանրությանը` վավերագրական կարճ ֆիլմերի տեսքով:
Հիշելով նախկին Երևանը` ճարտարապետը նշում է, որ այն ժամանակ քաղաքում գույներ չկային, բայց ամեն ինչ այստեղ գունավոր էր, իսկ հիմա հակառակն է` կան շատ գույներ, բայց շուրջն անգույն է:
«Ամեն դեպքում պետք է միշտ պայքարել, օրինակ, մի երևույթ, որ ինձ դուր չի գալիս ես դրա դեմ պայքարում եմ և պատկերացրեք` արդյունքը բոլորովին էլ կարևոր չէ: Ասեմ ավելին` ես անգամ իմ դեմ եմ պայքարում»,-նշում է Եղիազարյանցը:
Իր վավերագրական ֆիլմերի, հին Երևանի ճարտարապետության, հայկական կինոյի և շատ հարցերի շուրջ Օշին Եղիազարյանցի հետ զրուցում ենք Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում, որի ընթացքում ներկայացվում  են նաև Օշին Եղիազարյանցի վավերագրական ֆիլմերից հատվածներ, ինչպես նաև հատված  Փարաջանովին նվիրված ու նրա մասնակցությամբ «Փարաջան» ֆիլմից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ավելին