▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարը Ռոբերտ Քոչարյանի դստեր քավորն է. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է, որ քոչարյանական կադրերը կամաց-կամաց ներդրվում են կառավարությունում:

«Երեկ առողջապահության նախարարությունում պատրաստվում էին դիմավորել նոր նախարարին: Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնել է Իզմիրլյան կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանի վրա, որի հրամանն ուշ երեկոյան հրապարակվեց:

Վերջինս Քոչարյանի փեսայի ընտանիքի քավորն է, եւ նրա կարիերայի համար կանաչ լույս է վառել Ռ. Քոչարյանը: Դեռեւս տարիներ առաջ նա աշխատել է առողջապահության նախարարությունում՝ նախարարի խորհրդական: Առողջապահության նախարարի պաշտոնը Արմեն Մուրադյանի մանկության երազանքն է եղել: Դեռեւս իր խորհրդական լինելու ժամանակվանից՝ 2008 թվականից, նրա մասին ընկերներն ու գործընկերները խոսել են ինչպես ապագա նախարարի: Ավելին, երբ որեւէ մեկը գժտվել է Մուրադյանի հետ, կոլեգաները կատակել են, թե հարաբերությունները մի վատացրեք ապագա նախարարի հետ:

Այս նշանակումը եւ Դերենիկ Դումանյանի պաշտոնաթողությունը համակարգում բացատրում են նրանով, որ Դումանյաններին ընտրության առաջ են կանգնեցրել՝ կամ հայրը, կամ որդին: Եվ Դ. Դումանյանն ասպարեզը զիջել է որդուն: Հիշեցնենք, որ Գուրգեն Դումանյանը, ով ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր, նշանակվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին