Հայաստանի առողջապահության նախարար է նշանակվել Արմեն Աբգարի Մուրադյանը:
Այս մասին նշված է ՀՀ նախագահի կայքում.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արմեն ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար:
Առողջապահական համակարգում բավականին հարուստ կենսագրության տեր նորանշանակ նախարարը 2006 –ից մինչև օրս Հայաստանի Հանրապետության Գլխավոր ուրոլոգն էր, նաև «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, որն, ըստ ասեկոսեների, պատկանում է Ամենայն Հայոց կաթողիկոսին:
Այս առիթով, ի դեպ, բլոգեր Տիգրան Քոչարյանը կատակել է` ֆեյսբուքյան իր էջում գրելով` Արմեն Մուրադյան - Ամենայն հայոց Առողջապահության նախարար: