▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկան ու Զարզանդը ծեծել են Գորիսի հիվանդանոցի նախկին տնտեսվարին. «ՀԺ»

«Ըստ Գորիսից ստացած տեղեկությունների, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա օգնական Զարզանդը երեկ ծեծի են ենթարկել Գորիսի հիվանդանոցի նախկին տնտեսվարին, որը «ՀԺ»-ի հետ զրույցում խոսել էր Լիսկայի դեմ:

 

Նախկին տնտեսվար Վրեժ Հովսեփյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է տեղի ունեցածը, բայց նրա տրամադրությունն ու արտաբերած «ոչ»-երը այնպիսի տոնայնությամբ էին, որ ձայնագրությունը լսող յուրաքանչյուր ոք կկռահի, որ դեպքը իրականում տեղի է ունեցել: Լիսկան և յուր օգնական Զարզանդը, ով անազատության մեջ էր հայտնվել Գորիսի քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո, սակայն կարճ ժամանակ անց ազատության մեջ հայտնվել, փաստորեն, շարունակում են գործել նույն ոճով: Այնինչ, երեկ Սյունիքի մարզպետարանից «ՀԺ»-ին գրություն են ուղարկել, թե մարզում տիրում է բարյացակամության մթնոլորտ»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

 

Լուսակարում` Զարզանդը 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին