▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողներին ծեծողները կմնան անպատիժ...«ՀԺ»

«Երեկ ուշ գիշերը Սարի թաղում ոստիկանության իրականացրած օպերացիայի ժամանակ տուժել են նաև լրագրողներ։ Նրանց վրա տեղի է ունեցել ակնհայտ նպատակաուղղված հարձակում։ Հարձակվողները եղել են քաղաքացիական հագուստով անձինք։

 

Ենթադրաբար դրանք կամ ոստիկաններ էին, կամ թաղային հեղինակությունների թիկնապահներ։ Վերջիններս  գործել են   ոստիկանության  հետ  համակարգված։  Լրագրողների ցույց տված փաստաթղթերն անգամ և գգուշացումները, որ իրենք լրագրող են, արդյունք չեն տվել։ Վերջին տվյալներով   հարձակման են ենթարկվել«Ազատություն», «Ա1+»,«ՀԺ», «Արմենիա», Life, ռուսական լրատվամիջոցների թղթակիցները։ Ոմանք ստացել են մարմնական վնասվածքներ, այդ թվում Life-ի և «Հայկական ժամանակի» թղթակիցները։ Լրագրողներից մի քանիսին ծեծել են մահակներով և բռունցքներով, մի քանիսը հարձակման ժամանակ վնասվածք են ստացել հատուկ միջոցից։ Վնասվել է մի քանի լրատվամիջոցների տեխնիկան։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը   հայտարարել   է,   թե   լրագրողների նկատմամբ   հարձակումները   կհետաքննվեն,   բայց փորձը ցույց Է տալիս, որ դրանք մնում են անպատիժ»,–գրում է թերթը։

 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին