▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գիտեր, որ նշանակվելու է, դրա համար սկանդալ արեց». ԲՈՀ-ի նոր ղեկավարի առաջին գործը կլինի իր դիսերտացիան

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲՈՀ նոր նախագահը` Սմբատ Գոգյանը, թեեւ ասել էր․ «Ես դեռ չեմ պաշտոնավարում՝ երկուշաբթի օրվանից», բայց օրվա ընթացքում գնացել էր նոր աշխատավայր։ Մեր տեղեկություններով՝ այս պահին նրա դոկտորականը ԲՈՀ-ի «սեղանին» է, եւ, փաստացի, նորանշանակ ու կրեատիվ ղեկավարը պետք է «քննի»-հաստատի ինքն իր դոկտորականը, որը երկու շաբաթ առաջ է հանձնել ԲՈՀ-ին։ Հանձնելու պահին, ասում են, սկանդալ է արել ու հեռացել։

 

 

 

 

 

 

 

 

«Հիմա, որ հետին թվով հիշում ենք իր պահվածքն ու կատարվածը, հասկանում ենք, որ ինքը գիտեր, որ նշանակվելու է ԲՈՀ-ի ղեկավար»,- ասաց ԲՈՀ աշխատակիցը։

«Բոլորս շոկի մեջ ենք այդ նշանակումից, մեր նախկին ղեկավարի նկատմամբ իշխանության մոտեցումներից, պատրաստվում ենք Նիկոլ Փաշինյանին նամակ գրել, որպեսզի կադրերն ընտրելիս եւ հրաժեշտ տալիս խիստ շրջահայաց լինի։ ԲՈՀ-ի նոր ղեկավարը ներկա պահին աշխատում է երեք տեղ՝ ունի «Քառակուսի» անվամբ կազմակերպություն, չգիտենք՝ ինչ է լինելու մեր կառույցի հետ, որն ունի իր տրադիցիաները, նայում ենք՝ սոցցանցերում տարածվող իր նկարներն ու չգիտենք ինչ մտածենք»։

 

 

 

 

 

 

 

 

 

Ի՞նքն է հաստատելու իր դոկտորականը։ «Չենք կարող ասել․ այն դեռ պետք է փորձաքննական շրջան անցնի»։ Ինքը՝ նորանշանակ Սմբատ Գոգյանը, մեր հարցին ի պատասխան գրեց․ «Այո, թեզս ԲՈՀ-ում է, ինչպիսի կարծիք որ հայտնեն մասնագետները, այդ կարծիքն էլ կհաստատվի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին