▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Օպերա» ակումբը փակվել է

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Օպերա» ակումբը մի քանի շաբաթ է՝ փակվել է․ ակումբը 2008-ին փակվել էր եւ տասնամյա դադարից հետո վերաբացվել էր այս տարվա մարտին։

 

 

 

 

 

 

 

Կան տեղեկություններ, որ ակումբի ճակատագիրն այս անգամ որոշել է մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցը՝ համարելով, որ Օպերայի տակ նման ակումբ չպետք է գործի։

 

 

 

 

 

 

 

 

Աղաբաբյանը, սակայն, մեզ ասաց, որ ակումբը տեխնիկական պատճառներով է փակվել եւ, ըստ ամենայնի, մինչեւ ամսվա վերջ կվերաբացվի։ «Նոր ղեկավար եմ նշանակել, նոր թիմ է հավաքում, նախարարը մեզ հետ զրույց չի ունեցել»,- վստահեցրեց նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին