▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միքայել Հարությունյանը հայտարարել է` մինչև վերջ պայքարելու է ՀՔԾ-ի դեմ․ պատրաստվում է փաստաբանների մեծ թիմ վարձել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ավելին՝ նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եւ ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` Հարությունյանը տեղեկանալով այս գործով իրեն մեղադրանք առաջադրելու մասին` մերձավոր շրջապատում հայտարարել է, որ մինչեւ վերջ պայքարելու է ՀՔԾ-ի դեմ իր իրավունքների պաշտպանության համար, որ ոչ միայն չկալանավորվի, այլեւ ընդհանրապես հանվի այդ մեղադրանքը:

Ավելին`  նա պատրաստվում է փաստաբանների մեծ թիմ վարձել` մինչեւ վերջ պաշտպանվելու համար: Երեկ արդեն մի շարք իրավաբաններ կասկած են հայտնել մեղադրանքի իրավաչափության վերաբերյալ: 

 

 

 

 

 

 

 

 

 

Մինչ այդ, նկատենք, որ երեկ կառավարության նիստից հետո ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե Մ. Հարությունյանը ՀՀ տարածքը լքել է դեռ մինչեւ այս գործով իրեն որպես մեղադրյալ ներգրավվելը»: 

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:  

Հիշեցնենք, որ այս գարնանը ՔՀԾ-ում դատախազության հանձնարարությամբ ուսումնասիրում էին 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին բանակը ներգրավվածությանը փաստերի մասին փաստահավաք խմբի հայտնի զեկույցը:

Կարդացեք նաև` Այդ հարցը ինչու՞ եք ինձ տալիս...Հատված Միքայել Հարությունյանի հարցաքննությունից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին