▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս ի՞նչ պատմության մեջ ես ինձ գցել». Նարեկ Սարգսյանը վիճել է թիկնապահի հետ. մանրամասներ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի դեմ հերթական քրեական գործն է հարուցվել 49-ամյա մի տղամարդու առեւանգելու եւ ծեծի ենթարկելու համար: Ինչպես այս, այնպես էլ նախորդ քրեական գործով շրջանառվում է նաեւ Նարեկի թիկնապահ Արտեմ Պետրոսյանի անունը:

Նարեկը գտնվում է հետախուզման մեջ, իսկ Պետրոսյանը վերջերս ժամանել է Երեւան, հանձնվել իրավապահներին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պետրոսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, սակայն, պնդել է, թե նա որեւէ առնչություն չունի արարքի հետ, որում մեղադրվում է: Ըստ Արսենյանի` հունիսի 22-ին Սարգսյանն ու Պետրոսյանը մեկնել են Մոսկվա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մի քանի օր անց Արտեմը հեռուստատեսությամբ լսել է, թե ինչ է կատարվում, եւ իր մասին ինչ են հայտնում իրավապահները: Այս ամենը լսելով` Արտեմ Ասատրյանը վիճում է Նարեկ Սարգսյանի հետ` ասելով, թե այս ինչ պատմության մեջ է  իրեն գցել: Վերջիններս վիճաբանում են,  որից հետո Արտեմը թողնում է, հեռանում է Նարեկ Սարգսյանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև՝ Նարեկ Սարգսյանն իր նկուղում ատրճանակով սպառնացել է մի տղամարդու, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին