Ազատություն ռադիոկայանի և ՀՀ խորհրդարանի ուղիղ միացումները ԱԺ-ից. Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնում Ելք խմբակցությունն առաջադրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ Լենա Նազարյանը բացատրել է, թե ինչու է անհրաժեշտ, որ Ազգային ժողովը այսօր նրան չընտրի վարչապետ:
Հիշեցնեք նաև, որ «Հրապարակ» թերթն այսօր գրել է. «Երեսփոխաններից շատերը, հատկապես առաջին «սռոկ» պատգամավոր դարձածները, երեկ ոգեւորված էին այն հեռանկարից, որ այսօր խորհրդարանում կարող է վարչապետի պաշտոնում վերընտրվել Նիկոլ Փաշինյանը, ինչը կնշանակի, որ ԱԺ լուծարումը կհետաձգվի մոտ մեկ տարով։ «Մի տարի ավել պատգամավոր կլինենք»,- մասնավոր զրույցներում կատակում էին նրանք:
Եթե այսօր հատուկ նիստում վարչապետի պաշտոնում վերընտրվի Փաշինյանը, ապա ԱԺ-ն չի լուծարվի, եւ խորհրդարանն էլ միայն մեկ տարի հետո կարող է վարչապետին անվստահության նախագիծ ներկայացնել եւ լուծարման գնալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում