▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենին պատկանող գարեջրատանը

Անցած գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Երևանի Տերյան  փողոցում գտնվող  PAULANER Beer գարեջրատանը:

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների`  «POULANER»  ռեստորանային ցանցը, որի մի գարեջրատունն էլ գտնվում է Կասկադում, պատկանում է Հայաստան Համահայկական Հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին. դեռևս 2012-ի հունիսին` Հիմնադրամի լրատվական ծառայությունից Asekose.am-ի հարցմանն  ի պատասխան նշել էին, որ նա 23,000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել ռեստորանում, որի սեփականատերերը 4-ն են (մնացած երեքի անունները չեն նշվել): 

Դանակահարություն կատարած անձը դիմել է փախուստի: 

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը Asekose.am-ին տեղեկացրեց, որ  դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 104 հոդվածով, այն է սպանություն եւ 112 հոդվածով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով: Պատահարի մանրամասների մասին մամուլի հաղորդագրությունը կլինի ավելի ուշ: 

Ըստ galatv.am-ի,  դանակահարողը վիճաբանել է մենեջերի եւ գարեջրատան երկու աշխատակցի հետ, որից հետո դանակի մի քանի հարված հասցրել վերջիններիս: 39-ամյա մենեջերը մահացել է: Մյուս երկուսին տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակը եւս ծանր է: 

Կրկին ըստ galatv.am-ի տեղեկությունների, գարեջրատանը միացված է եղել բարձր երաժշտություն, ինչն առաջացրել է հարեւանությամբ ապրողների դժգոհությունը: Վերջիններս մի քանի անգամ զգուշացրել են տնօրինությանը, հետո սպառնացել, որ մարդ կուղարկեն, որպեզի կարգավորի խնդիրը: Հենց հիշյալ անձն էլ այս կերպ է կարգավորել հարցը:

 

Կարդացեք նաև` Նոր մանրամասներ «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանում տեղի ունեցած սպանությունից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին