▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոս Անջելեսում ձերբակալվել է Ֆլորա Մարտիրոսյանի որդին

Լոս Անջելեսում ձերբակալվել  է Հենրի Գևորգյանը, ում պատճառով առաջացած վթարի հետևանքով մահացել է 2 մարդ: Վրաերթը տեղի է ունեցել փողոցային մրցաշարի ժամանակ, որը թույլատրված չի եղել քաղաքային իշխանությունների կողմից:  Ոստիկանության հորդորից հետո` Հենրի Գևորգյանը ինքնակամ է ներկայացել ոստիկանություն: Նվում է, որ դատարանը նրա համար  պահանջել է 2 միլիոն դոլարի գրավ: Հենրի Գևորգյանը  երգչուհի  Ֆլորա Մարտիրոսյանի և հայկական հեռուստատեսության նվիրյալներից Հրահատ Գևորգյանի որդին է։ Հրահատ Գևորգյանը մահացել էր 2014-ի մայիսի 8-ին, իսկ Ֆլորա Մարտիրոսյանը` 2013-ի նոյեմբերի 19-ին: 

Տեսանյութը` gorapapotv-ի յութուբյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին