ASEKOSE.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է երգիչ Տիգրան Պետրոսյանը:
- Մանկության երազանք, որն իրականացել է հասուն տարիքում:
- Երազում էի օդաչու դառնալ, բայց ինչպես տեսնում եք` երազանքս չիրականացավ:
-Ձեզ ուղեկցող ամենաթանկ հուշը:
-Ամենաթանկ ու ջերմ հուշերս կապված են ավագ հորաքրոջս հետ, ով հիմա, ցավոք, մեզ հետ չէ:
- Առաջին հանդիպումը հանդիսատեսի հետ:
- Առաջին ելույթս 1989 թվականին էր` Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում: Բնականաբար, շատ հուզված էի, երգեցի շատ վատ, դրանից հետո ես ինքս ինձ խոստացա, որ այլևս բեմ դուրս չեմ գալու: Երգում էի ընկերոջս հեղինակած «Here I am» երգը:
-Ի՞նչն է որոշիչ եղել մասնագիտության ընտրության հարցում:
- Ես դաշնակահար եմ և մտածում էի` դաշնակահար էլ կմնամ: Ժամանակ առ ժամանակ նաև երգում էի, և հաջող էր ստացվում: Նաև ընկերներս էին փաստում այդ մասին: Այդպես սկսեցի երգել:
- Ինչպե՞ս կբնութագրեք Ձեզ հիմա և նախկինում:
-Անկեղծ ասած` շատ չեմ փոխվել: Միշտ եղել եմ պահանջկոտ ինքս իմ նկատմամբ: Երբեք ինձ թույլչեմ տվել թեթև ժանրով զբաղվել:
- Ձեր կյանքի ամենակարևոր հանդիպումը:
- Չեմ կարող առանձնացնել ամենակարևորը: Կարծում եմ այդպիսի բան չի լինում:
-Դժվար պահերին ու՞մ եք ապավինում:
-Իհարկե, Աստծուն:
-Ճշմարտություններ, որոնք ուղեկցում են Ձեզ:
-Իմ ճշմարտությունը երաժշտությունն է` իմ սիրած երաժշտությունը, որն իմ հոգում է:
-Կյանքը պայքար է… իսկ հանուն ինչի է Ձեր պայքարը:
-Ես ձգտում եմ ստեղծել մնայուն երաժշտություն:
-Պատգամ կամ խորհուրդ,որ ուղեկցում է Ձեզ:
- Շատ են եղել խորհուրդները, միշտ լսում եմ մարդկանց, սակայն ձգտում եմ դրանք երբեք դրոշակ չդարձնել: Փորձում եմ ինքնուրույն որոշումներ կայացնել և ինքս գտնել իմ ճանապարհը:
-Ես հաճախ կարոտում եմ…
-Կարոտում եմ մանկությունս…
- Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զվարճացրել և ո՞րը զայրացրել:
- Սխալ կլիներ ասել, թե զվարճացրել են, պարզապես երբեք ուշադրություն չեմ դարձրել նման բաների:
Հարցազրույցը` Հասմիկ Գյոզալյանի